Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը նվիրում է անվանի երաժիշտների ծննդյան` Առնո Բաբաջանյան (95), Էդվարդ Միրզոյան (95), Գերոնտի Թալալյան (90), Միխայիլ Կոկժաև (70), Դ. Շոստակովիչ (110), Բ. Բարտոկ (135), Վ.Ա. Մոցարտ (260) և մահվան` Ն.Մետնեռ (65), Ռ. Շուման (160), Ա. Վիվալդի ( 275), Ջ. Պերգոլեզի ( 280) հոբելյաններին:
Այս տարվա փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ գրված ալտի և թավջութակի համար:
Փառատոնը կհյուրընկալի անվանի երաժիշտների` Դմիտրի Նովգորոդսկի (դաշնամուր/ ԱՄՆ), Անի Աղաբեկյան (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Հախումյան (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Մահտեսյան( ջութակ /Բելգիա):
Արդեն 3-րդ տարին է` ինչ փառատոնը համագործակցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), ում հետ այս տարի ելույթ կունենան պատանի (12-13 տարեկան) շնորհալի թավջութակահարներ :
Փառատոնը իրականացվում է «Արս լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ: